Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր այն օրակարգով, որը ձևակերպել է ժողովուրդն այս հրապարակում։ Այս մասին այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«ՔՊ-ականներն իրենց ծոծրակները կտեսնեն, բայց մեզ նույն օրակարգով նիստերի դահլիճում չեն տեսնի։ Հայ ժողովուրդը չունի կամարտահայտման այլ հարթակ, քան այս հրապարակն է։ Այլ հրապարակներ, որոնցում կքննարկվեն հայ ժողովրդի շահերը, չկան», – հայտարարեց Սաղաթելյանը։
Անդրադառնալով շարժման առաջիկա անելիքներին, Սաղաթելյանը նշեց. «Մենք մտածում ենք ինչպես ընդլայնեք այս շարժումը։ Խորհրդարանում վարչապետի պաշտոնանկության հարցում հաջողության կհասնենք այն ժամանակ, երբ դրա հիմքերը լինեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։