Կողմերի միջև նախնական ձեռք բերված պայմանավորվածության համաձայան՝ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ադրբեջանական կողմը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, չեզոք գոտուց դուրս է բերել Ադրբեջանի զինծառայող Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովի դին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
Ադրբեջանական կողմը դիմել է ԿԽՄԿ-ին ադրբեջանցի դիվերսանտի մարմինը չեքոք գոտուց դուրս բերելու համար։