Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին», – նշված է ցավակցական հեռագրի մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն էր տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ։ Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է 6 մարդ, տուժել է ավելի քան 60 քաղաքացի, 18 մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։