ՀՀ ԱԳՆ-ն չի շտապում արձագանքել ՌԴ դեսպանության կողմից ՀՀ ԱԳՆ-ին հղած նոտային ՝ ընդդեմ «Սուրմալու»-ի պայթյունի մեջ ՌԴ-ի հասցեին հնչեցված մեղադրանքների:
Armenia Today-ը փորձեց ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանություն ստանել ՌԴ բողոքի նոտայի վերաբերյալ և հասկանալ, ինչ քայլեր են պատրաստվում անել՝ անբարյացակամ դրսևորումները ճնշելու նպատակով:
Ի պատասխան ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նման պատասխան տվեց. «Եթե լինի մեկնաբանություն, այն կհրապարակվի և Դուք կկարողանաք ծանոթանալ»:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն, դիմելով ՀՀ ԱԳՆ-ին, բողոքի նոտա է հղել՝ ընդդեմ «Սուրմալու»-ի պայթյունի մեջ ՌԴ-ի հասցեին մեղադրանքների: «Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում»,- ասված է ՌԴ դեսպանության հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ ՌԴ-ն Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները:
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է «Սուրմալու» առևտրի կենտրոնում գրանցված պայթյունում ներգրավված լինի ՌԴ-ն: