ՀՀ ԱԳՆ-ն բանակցություններ է վարել ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
Հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին Ռուսաստանի մասնակցության մասին լուրերի առնչությամբ։
Նեչաևը հանդիպումն անվանել է «կառուցողական» և ասել, որ Մոսկվան սպասում է հայկական կողմի արձագանքին։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր:
Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։ Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։