«Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում Երևան: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Դրանք կեղծ են, կապ չունեն դաշինքի հետ ու պարզապես մեր երկրում նոր քարոզչական սադրանքի նպատակ են հետապնդում: Իշխանական ու մերձիշխանական սադրիչներն ու հանրային գիտակցությունը պղտորողները ավելի ցածր մակարդակի են իջել… անզորներ: Իրավապահ էլ չկա, որ կոչ անեմ միջոցներ ձեռնարկել: Բայց որտեղ այս թռուցիկ փակցնող բռնեցինք, ստիպված մոտը եղած կեղծ թռուցիկների թղթերով լեցուն ստամոքսով կճանապարհենք առնվազն..»,-գրել է նա։