Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Հրամանը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Աշոտ Սմբատյանը։
Նշենք, որ Ռուբեն սադոյանը Վրաստանում ՀՀ դեսպան է 2017 թվականից: Իսկ Աշոտ Սմբատյանը 2015-2021թթ. Գերմանիայում ՀՀ դեսպանն էր, իսկ 2018-2021թթ. համատեղության կարգով Լիխտենշտեյնի Իշխանապետությունում ՀՀ դեսպանը: