Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄՆ նախագահի հետ մեր օրակարգային հարցն է։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Միացյալ Նահանգների հետ բարձր մակարդակով շփումների որևէ դեֆիցիտ այսօր չունենք, և՛ Սպիտակ տակ, և՛ պետքարտուղարության մակարդակով ունենք շատ ակտիվ երկխոսություն»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի շփումների պակաս չկա։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով ԱՄՆ կատարվելիք այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը լինելու է Կալիֆոռնիայում, մասնակցելու է Նյու Յորքում Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշարջանի բացմանը, ունենալու է ելույթ, լինելու են երկկողմ հանդիպումներ։