Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Երևան է ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՖՖ լրատվական ծառայությունը։
Այցի շրջանակներում Ալեքսանդր Չեֆերինին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Չեֆերինին ու Նիկոլ Փաշինյանը քննարկվել են եվրոպական ֆուտբոլի միտումները, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցությամբ առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող մի շարք այլ հարցերի:
Ալեքսանդր Չեֆերինին Նիկոլ Փաշինյանին է նվիրել ֆուտբոլային գնդակ:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Չեֆերինին ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը: