Սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Կողմերը հանգամանալից քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման ընթացքն ու հեռանկարները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն առաջիկայում։