Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն Արցախ Բաքվում «սադրանք» են անվանել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ քայլը «խաթարում է երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում միջազգային միջնորդների ջանքերի նկատմամբ»։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը երեկ այցելել էր Ստեփանակերտի հուշահամալիր և զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ էր դրել Արցախի անկախության համար զոհված զինվորների շիրիմներին։