Ռուսաստանը և Չինաստանը դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ՝ նիստ հրավիրելու նպատակով, այն առիթով, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են նոր հրթիռների տեղադրման և դրանց շահագործման վերաբերյալ։
Ըստ Reuters գործակալության հարցման ՝ Ռուսաստանը և Չինաստանը «Համաշխարհային սպառնալիքների և անվտանգության» օրվան ընդառաջ ցանկանում են հրավիրել 15 հոգուց բաղկացած խորհուրդ, և դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ տվյալ հանձնախումբը ձևավորելու նպատակով։
Երկուշաբթի օրը ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ հրթիռների փորձարկումներն աննախադեպ արդյունք են գրանցել՝ թռչելով 500 կմ-ից ավել։ Սա առհասարակ առաջին փորձարկումն էր Սառը պատերազմից և միջուկային զենքի պայմանագրից դուրս գալու հետո։
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ասում է․ «Մենք պետք է համոզված լինենք, որ ունենք համապատասխան տեխնիկա հեռավորության վրա Չինաստանին զսպելու համար»։
Ռուսաստանում իրականացրած հրթիռային փորձարկման վերաբերյալ հարցրին Էսպերը պատասխանել է, որ Ռուսաստանն այժմ ակնհայտորեն փորձում է համալրել սեփական զինտեխնիկան և չի բացառվում անգամ, որ ունի միջուկային հրթիռներ և հեռահար նպատակներ։