Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Վեհափառ Տեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Կարևորում եմ Ձեր դերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու համագործակցության ամրապնդման գործում, ինչին նպաստում է նաև մեր համատեղ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Գարեգին Երկրորդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման գործում և վստահություն հայտնել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը կշարունակի այդ ուղղությամբ արդյունավետ գործունեությունը։
«Վեհափառ Տեր, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ հայրենանվեր առաքելության մեջ»,- ասված է ՀՀ Վարչապետի ուղերձում։