ԱՄՆ պետական դեպարտամենտը ողջունել է հայ ռազմագերիներին վերադարձնելու փաստը: Այս մասին գրառում է կատարել պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը: Նա գրել է, որ դա դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գործընթացի համար։
«Մենք հուսով ենք, որ մնացած բոլոր կալանավորները շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար»,- գրել է Փրայսը:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանին է փոխանցվել 5 հայ գերի: Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր տեղեկության մասին, թեև բոլոր անչվող գերատեսչություններից հաստատող պատասխան չէր ստացել: