Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և շահագրգռված է ընդլայնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։
ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-շվեյցարական գործընկերային կապերի ընդլայնումը բխում է երկու բարեկամ ժողովուրդների շահերից։