Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Իվան Վոլինկինը հավակնում է դառնալ ՌԴ փոխարտգործնարար: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
Համաձայն աղբյուրի տարածած տեղեկատվության՝ նոր փոխարտգործնախարարը կփոխարինի Գրիգորի Կարասինին, ով առաջադրվել է Դաշնային խորհուրդ: Փոխարտգործնախարարի պաշտոնի համար ընդհանուր առմամբ դիտարկվում է երեք անձի թեկնածություն, իսկ ամենահավանականը համարվում է Իվան Վոլինկնը, ով այժմ զբաղեցնում է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրենի պաշտոնը:
Իվա Վոլինկինը 60 տարեկան է։ 1981 թ․ աշխատում է ՌԴ ԱԳՆ համակարգում, եղել է ԽՍՀՄ դիվանագիտական աշխատակից Յուգոսլավիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում և Չերնոգորիայում, Վրաստանում և Մակեդոնիայում:
2009-2013թթ․ եղել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի օգնականը, իսկ 2013-2018թթ․ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանի Հանրապետությունում: