ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմեբրի 13-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիա մասին: Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի արդյունքում կան բզմաթիվ մարդկային կորուստներ: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հստակ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում տեղի ունեցողին: Երախտապարտ ենք ԱՄՆ-ին իր կատարած ջանքերի համար, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն: ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար: Կարծում ենք՝ հստակ պատժամիիջոցները կարող են ևս մեկ միջոց դառնալ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ»,-ասաց ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Սա պաշտոնյայի առաջին այցն է Հայաստան: Ըստ նրա գրասենյակի հաղորագրության՝ Փելոսին հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Սա պաշտոնյայի առաջին այցն է Հայաստան: Ըստ նրա գրասենյակի հաղորագրության՝ Փելոսին հանդիպում կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ: Հավելենք՝ նախօրեին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը վերադարձրել է հայ 32 զինվորականների մարմիններ: Ադրբեջանը հայտնել է իր կողմից 77 զոհի մասին:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։