Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 24-ին այցելել են Բագրատաշենի սահմանային անցման կետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջը։
Պաշտոնյաները շրջայց են կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին և հանձնարարականներ տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ:
Նշենք, որ վերջին շրջանում Բագրատաշեն անցակետում հերթեր են գոյանում, մարդիկ ստիպված են լինում մի քանի ժամ անցկացնել հերթերում: