Հայկական կողմը սկսել է նախապատրաստվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, գրում է «Փաստը»։
Երևանը լրջորեն է տրամադրված Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը։ Ավելին, հանդիպման նախապատրաստությունն արդեն սկսվել է։ Չի բացառվում, որ Փաշինյանը Պրահայում հանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են թերթի աղբյուրները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին հայտարարել էր, որ չի բացառում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը ԵՄ գագաթաժողովում, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-7-ը Պրահայում։
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը Պրահայում չի բացառվում՝ միաժամանակ շեշտելով, որ այս պահին նման հանդիպում հաստատված չէ։