Մեզ սպասվում են ծանր, ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ըստ նրա՝ նախկին առաջնորդների և Նիկոլ Փաշինյանի միջև երկխոսության հիմական իմաստն այն է, որպեսզի տեղեկանան տեղեակտվությանը, որը հասու է միայն վարչապետ Փաշինյանին։ «Գուցե նա ամբողջությամբ չի կիսվում իր կուսակիցների հետ կամ խորհրդարանականների։ Այնտեղ էլ շատ քիչ՝ մի քանի հոգի գիտեն, թե ՌԴ, Թուքիան կամ ԱՄՆ ինչ է առաջարկում հայկական կողմին»,-նշեց նա։
Ըստ Տեր-Պետրոսյանի, որպեսզի գործը գլուխ գա, պետք է կազմակերպվեն հանդիպումներ, որոնք պետք է խորհրդապահական լինեն։
«Իմ կարծիքով ընդդիմության մեծ մասը կարծում է, որ Նիկոլից ազատվելուց հետո հնարավոր կլինի խուսափել ցավոտ լուծումներից։ Ով էլ գա՝ չի կարող լավ լուծումներ բերել, գուցե ավելի վատը լինի»,-նշեց Առաջին նախագահը՝ իր կարծիքը հիմնավորելով, որ ոչ մեկ տեղյակ չէ, թե ինչ բանակցություններ են ընթանում։
Ըստ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանն էլ է վախենում որևէ փաստաթղթից։ «Ինչ էլ ստորագրի, ասելու են «դավաճա՛ն», «թո՛ւրք» և այլն»,-նշեց նա։
Տեր Պետրոսյանը նշեց, որ ձեռք են մեկնում Փաշինյանին և երկխոսության դեպքում ստորագրված պայմանագրի համար բոլորը պատասխանատվություն են ստանձնելու։ «Ես պատրաստ եմ դրան»,-նշեց նա։