Փաշինյանը նոյեմբերի 6-ին կմեկնի Պրահա՝ մասնակցելու ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ ձեռքին խաղաղության պայմանագրի տեքստի նախնական տարբերակը, գրում է Past-ը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են հիմնականում խաղաղության պայմանագրի տեքստի նախնական տարբերակները, գրում է «Past»-ը։
Ըստ թերթի աղբյուրների՝ Գրիգորյանն ու Հաջիևը ներկայացրել են իրենց մոտեցումները և փորձել եռակողմ ձևաչափով կոնսենսուսային տարբերակի հասնել։