«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Ֆրանսիան կողմ է սահմանին դիտորդների տեղակայելուն: Երեկ Գեղարքունիքի մարզում թերթի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում եւ սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է, նա ինչ է մտածում, դեսպանը նշեց. «Մենք աջակցում ենք այդ գաղափարին, աշխատում ենք այդ ուղղությամբ, բանակցում ենք այլ երկրների հետ»:
«Ֆրանսիան աշխատում է, որպեսզի ամբողջ միջազգային հասարակությունը ճիշտ գնահատի եւ մատնանշի, թե ով է ագրեսորը։ Այստեղ իրավիճակն իսկապես լուրջ է, եւ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հատկապես աշխատում են այս ուղղությամբ, որպեսզի մյուս երկրներն էլ ակտիվանան։ Հատկապես մենք լուռ չենք, մենք ասել ենք, թե ով է ագրեսորը։ Հուսով ենք՝ մյուս երկրներն էլ կտեսնեն, եւ այս իմաստով այս այցն իսկապես կարեւոր է»։
Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դիտարկվում է ՄԱԿ , ԵԱՀԿ կամ այլ միջազգային կազմակերպությունների խաղաղապահներին տեղակայել հայ-ադրբեջանական սահանին: