Հայկական կողմ է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը` պատասխանելով հարցին, թե սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնելու առաջարկ հնչե՞լ է ԱԳՆ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ նման առաջարկով ինքն է հանդես եկել, իսկ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ առաջարկը հայկական կողմն է արել։