Քաղաքական առումով Քառօրյա պատերազմը նրա մասին էր, որ Սերժ Սարգսյանը բանակցային պրոցեսը բերել էր փակուղու և նրան նախազգուշացրեցին, եթե չանես այն պարտավորությունները, որոնք վերցրել ես, կվերցնենք պատերազմով: Այս մասին ԱԺ-ում կայացած ճեպազրույց ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Դուք Քառօրյա պատերազմը համարում եք հաղթանա՞կ: Դա ընդամենը փորձարկում էր»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ հենց այդ ժամանակ է սկսվել պատերազմը:
Նա պարզաբանեց, որ եթե տարիներ շարունակ գնում և բանակցում ես, թե ինչպես պետք է վերադարձնես այն հողերը, որոնք ԼՂՀ-ն իր սահմանների մեջ է ներառել որպես Արցախ, ապա հավանաբար նոր իջումների գնով դա հնարավոր է լինում կանգնեցնել, դա հաղթանակ համարել չի կարելի:
Մարամասները՝ տեսանյութում: