Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները մեղմացման փոխարեն առավել ուժգնացել են: Այս մասին ասված է ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
«Ընդլայնված կազմով նիստը, քննության առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն, արձանագրեց, որ
Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, շարունակում է հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը, որի վերջին վկայությունը դիրքերում հայ զինծառայողների նկատմամբ իրականացված՝ միջազգային ռազմական հանցագործություն գնահատվող վայրագությունն է, որի իրավաքաղաքական պատասխանը պետք է լինի ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական մեխանիզմների գործադրումը՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Իրականությունը առավել մռայլ է Հայաստանի գործող իշխանությունների անձեռնահաս և ապիկար քաղաքականության պայմաններում»:
Խմբակցության հայտարարությունն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ: