Հայաստանը ՀԱՊԿ-ից սպասում է առնվազն քաղաքական գնահատական: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ իրեն պետք է, որ Հայաստանի սահմանից այս կողմ, որը ՀԱՊԿ անդամ երկիր է, այլ երկրի զինվոր չանցնի։
«Պատկերացրեք, որ ինչ-որ երևակայական հակառակորդ հատել է Ռուսաստանի սահմանը, և դրա պատճառով Սոչի քաղաքը դատարկվել է։ Դուք պատկերացնու՞մ եք այդ իրավիճակը: Ինձ համար իմ երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունն է կարևոր»,- հարցրեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ընդգծեց, որ պետք է ստիպել, որ ՀԱՊԿ-ն աշխատի, այլապես կփնտրեն այլ մեխանիզմներ:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական հերթական էսկալացիայի ժամանակ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից ռազմական օգնության ստանալու դիմումից մի քանի օր անց Հայաստանի իշխանությունները և քաղհասարակության մի հատվածը սկսել են բարձրաձայնել կառույցից դգժոհությունների մասին և մեղադրել Ռուսաստանի գլխավորած դաշինքին անգործության համար։
Իր հերթին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ռուս գործընկերներից ակնկալում է շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե կցկտուր, կիսատ խոսքերի, հայտարարությունների մակարդակով անդրադարձներ։