Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 13-ին Աստանայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, փոխանցում է РИА Новости-ն։ Կողմերը կքննարկեն Ուկրաինան և երկկողմ հարաբերությունները։
«Այո, որոշակիություն կա, իսկապես հանդիպումը պատրաստվում է, բայց ոչ վաղը, այլ հաջորդ օրը։ Փոխըմբռնում, իհարկե, կա, թեման պարզ է՝ սա, իհարկե, և՛ Ուկրաինան է, և՛ երկկողմ հարաբերությունները, որոնք նույնպես շատ-շատ բազմաբնույթ են, և, ընդհանրապես, մտքերի փոխանակում ընթացիկ հարցերի շուրջ»,- ասաց նա։
Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին։