ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել է արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ԱԺ-ն:
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաեւ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները:
Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում:
Երկու ժամ տեւած հանդիպմանն արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: