Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանից վերադառնալուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ «այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկման հետ կապված խնդիրներ չի տեսնում», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Պրահայում նեղ կազմով հանդիպեցինք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դրանից հետո պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպեցինք, քննարկեցինք այս հարցերը։ «Զանգեզուր» կոչված միջանցքի գործարկման հետ կապված խնդիրներ չեմ տեսնում»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Բանակցությունները կայացել են Պրահայում Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակներում։