Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ։
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, հայկական կողմը ժամանակ է պահանջել դրանց ծանոթանալու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նշենք նաև, որ օրերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել և սահմանազատել երկու երկրների սահմանը։ Նա, մասնավորապես, ընդգծել է, որ այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 27-ին՝ Ջեյք Սալիվանի կողմից կազմակերպված իր և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ։