Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառմանը:
«Շնորհակալ եմ ձեզ, նախարար, ցավակցական անկեղծ ուղերձի համար»,-գրել է Չավուշօլուն:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն էր հայտնել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Անկեղծ ցավակցություններ բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Բարտինի ածխահանքում տեղի ունեցած վթարի ժամանակ։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում», – գրել էր նա Twitter-ում։
Հավելենք, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորերից մեկում պայթյուն է որոտացել: Վերջին տվյալներով Ամասրայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։