ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին: Այս մասին
հայտնում է Պապիկյանը:
Նա ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Քննարկվել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները պաշտոնապես
հավանություն են տվել Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան 40 դիտորդներ ուղարկելուն, ասվում է Եվրամիության խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Դրա տեղակայումն արագացնելու համար նախատեսվում է անձնակազմի տեղափոխում Վրաստանից։ Ավելի վաղ
հաղորդվել էր, որ Եվրոպական միության տեխնիկական պատվիրակությունը ժամանել է Երևան՝ նախապատրաստելու Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելության աշխատանքը։