Տեղի ունեցած քննարկումների ժամանակ ես վերահաստատեցի Նորվեգիայի պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի ինքնիշխանության հաստատմանը և տարածքային ամբողջականության պահպանմանը՝ միջազգային հանրության կողմից ընդունված սահմանների ներսում, ինչպես նաև արտաքին քաղաքականության ուղղությամբ: Այս մասին ԱԳՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը:
Նա նշեց, որ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում տարածաշրջանային աշխարհքաղաքական անվտանգության համատեքստը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը:
«Խոսեցինք մեր երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հեռանկարների, զբոսաշրջության, առևտրի մասին, քննարկեցինք, թե ինչպես կարող է Նորվեգիան աջացել ժողովրդավարության բրեփոխումների գործընթացներին՝ ի լրումն ԵԽ գործողությունների ծրագրի ֆինանսավորման»,- ասաց Հյութֆիլդտը:
Նա ասաց, որ գիտակցում է, որ իր այցը Հայաստան տեղի է ունենում Հարավային Կովկասի և Հայաստանի համար խիստ լարված մի ժամանակահատվածում:
«Իմ այցի նպատակն է նախ և առաջ հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը՝ սատարելու հայ ժողովրդին: Ուրախ կլինեի ավելի լավ հասկանալ երկրում և տարածաշրջանում տիրող իրավիճակը այս դժվարին ժամանակներում, ինչպես նաև ամրապնդելու մեր երկու երկրների միջև հրաշալի և ընկերական երկկողմ հարաբերությունները»,- նշեց Նորվեգիայի ԱԳ նախարարը:
Երևան իր այցի ընթացքում կհանդիպի ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ, միևնույն ժամանակ իր հարգանքի տուրքն է կմատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին, հանդիպելու է քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
«Մեր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է այս տարի, սակայն մեր կապերը շատ ավելի հին են և դրված են ամուր մարդասիրական և ժողովուրդների միջև բարեկամական հիմքի վրա: Ինձ համար մեծ պատիվ է, որ Ֆրիտյոֆ Նանսենը ճանաչված է և դեռ հիշվում է Հայաստանում 100 տարի առաջ փախստականների հետ կատարած իր աշխատանքնի համար»,- ասաց Հյութֆիլդտը:
Նա նշեց, որ Թբիլիսիից Հայաստան գալիս կանգ է առել Սպիտակի հիվանդանոցի առջև, անհամբերությաբ է սպասում Նանսենի հուշահամալիրը տեսնել ապագայում: Նախարարն ասաց, որ զմայլվել է հայկակն բնաշխարհի գունագեղ աշնանային պատկերով: