Դիմադրության շարժումը շարունակական է լինելու: Նորարարություններ են սպասվում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մեր աշխատանքը կատարվում է համադրված: Այդ աշխատանքներն ԱԺ-ից դուրս էլ շարունակվում են որոնք, միգուցե, այս պահին տեանելի չեն: Իհարկե, ժողովրդի հետ աշխատանքը, ընդհանուր առմամբ, ամենադժվարն է: Դիմադրության շարժումը շարունակական է լինելու: Այս շարժման ղեկավարությունը համապատասխան ծրագրային գործունեություն է այսօր իրականացնում, ինչը մենք կներկայացնենք առաջիկայում: Մենք կարողացանք ժողովրդի մեջ պայքարի ոգին բարձրացնել, ուղղել մեր ողնաշարը, թույլ չտալ, որ որոշակի փաստաթղթեր ստորագրվեն, բայց այդ աշխատանքը բավարար չէր»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: