Հոկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սոչի։ Իմ տեղեկություններով՝ հանդիպում տեղի կունենա Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը նաև ընդգծեց, որ ՀՀ-ն և իր սահմանները «կարմիր գիծ են», ուստի բոլոր գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ:
«ՀՀ ինքնիշխան տարածքի և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություն արած յուրաքանչյուր մարդու հանդեպ՝ անկախ նրանից՝ որևէ այլ երկիր կներկայացնի, թե՝ ոչ, բնական է, ՀՀ-ն չի կարող անտարբեր լինել»,- նշեց նա։
Սիմոնյանը, խոսելով խաղաղության պայմանագրի ժամկետների մասին, նշեց, որ երկու կողմն էլ ցանկություն ունի հնարավորինս արագ կնքել այն։
ՀՀ ԱԺ նախագահը հավելեց, որ Հայաստանը չի փչացնում ոչ մի երկրի հետ հարաբերությունները։ Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, իր սահմանների հետ կապված պարտավորություններն ի կատար ածվեն, և դրա համար անելու է ամեն ինչ։
«Հայաստանի անվտանգությունը միասնական անվտանգային համակարգի մեջ է։ Մեզ մեղադրել, որ մենք փորձում ենք Հայաստանն անվտանգային համակարգը պահել, արդար և ազնիվ չեմ համարում»,- նշեց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։