Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է, երբ արգելվում է բարեկամ երկրի անդամի մուտքը։ Այս մասին Կոնստանտին Զատուլինի Հայաստան մուտքի արգելքի մասին գրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Սա տարակուսելի է, քանի որ Կոնստանտին Ֆեդորովիչը՝ այն գործիչներից մեկն է, ով միշտ հարազատ է եղել հայ ժողովրդին, իր հասարակական և ոչ հրապարակային գործունեությամբ մշտապես պայքարել է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի շահերի պաշտպանության համար»,- գրել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահի կարծիքով՝ հատկանշական է, որ մինչ օրս հայտնի չէ մեկ ադրբեջանամետ կամ թուրքամետ գործիչ, որի մուտքը Հայաստան արգելված է։ Եվ պատահական չէ հանրության անհանգստությունն ու դժգոհությունը, որ սա դիտվում է որպես վտանգավոր ուղերձ։
«Հայ ժողովրդի համար Կոնստանտին Զատուլինը եղել է, մնում է և վստահ են, որ կմնա Հայաստանի նվիրյալ բարեկամը»,- գրել է Քոչարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արգելվել է Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Մարգարիտա Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ իրեն նույնպես արգելել են մուտք գործել Հայաստան։