Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց շահագրգռվածությունը Ռուսաստանի միջնորդությամբ «իրենց հակամարտությունը» լուծելու հարցում, այդ աշխատանքը կշարունակվի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունը՝ շարունակելու մեր միջնորդական ջանքերը, ուստի աշխատանքը կշարունակվի»,- ասել է նա։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդես են եկել եռակողմ հայտարարությամբ, որտեղ նշվում է՝ կողմերը ձեռնպահ են մնում ուժի կիրառումից կամ ուժի սպառնալիքից՝ ընդգծելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ակտիվ նախապատրաստվելու կարևորությունը, ինչպես նաև Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերի պահանջը։