«Հրապարակ» թերթը գրում է.
«Սոչիի պրոցեսը խաղաղության օրակարգ չի նախատեսում. խաղաղության պայմանագրի մասին ոչ մի խոսք չկա: Մինչդեռ Փաշինյանին պետք է հնարավորինս շուտ կնքել նման մի փաստաթուղթ, որը կազդարարի խաղաղության դարաշրջանի սկիզբը: Մեր ունեցած տեղեկություններով, նման փաստաթուղթ կարող է ստորագրվել մինչեւ նոյեմբերի վերջը կամ առնվազն՝ դեկտեմբերի սկզբին:
Որքան էլ զարմանալի լինի, պայմանագիրը նախատեսվում է ստորագրել Թբիլիսիում: Վրաստանը կարող է դառնալ համակովկասյան խաղաղության միջնորդն ու խորհրդանիշը, չէ՞ որ այդ փաստաթղթով ամբողջ Հարավային Կովկասն է հանձնվում Թուրքիայի տնօրինմանը՝ որպես այս հատվածում Արեւմուտքի շահերի օպերատոր: Մեր տեղեկություններով, Վրաստանում ակտիվ նախապատրաստվում են Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպմանն ու խաղաղության դարաշրջանն ազդարարող փաստաթղթի ստորագրմանը»:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: