Միայն երեկ կառավարությունը խորհրդարան է ուղարկել ավելի քան 50 նախագիծ, առաջիկա հերթական նիստում եկող տարվա բյուջեի նախագիծը կքննարկեն, իսկ դրանից հետո կսկսվի արտահերթերի շարքը: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Առաջիկա շաբաթներին ՔՊ-ականները կոճակ սեղմելու նոր ռեկորդներ կսահմանեն. խորհրդարանում տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր են սպասվում:
«Այնպես որ՝ հայրենի ազգընտիրները պետք է հասցնեն դակել կառավարության ներկայացրած նախագծերը, մինչեւ ամանորյա բլինչիկին ու բդին անցնելը»,- գրում է թերթը։