Ռուստաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը երկու երկրների միջև, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսկապես, Սոչիում եռակողմ հանդիպման ավարտին ընդունված հայտարարությունն ընդգծում է կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի մտադրությունը՝ խնդիրները լուծել բացառապես քաղաքական, դիվանագիտական, խաղաղ միջոցներով։ Ուստի մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին զերծ մնալ վտանգավոր գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության սրման»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով նոր փոխհրաձգության մասին տեղեկատվությունը։
Նոյեմբերի 4-ին և լույս 7-ի գիշերն ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։