RT հեռուստաալիքի և «Россия сегодня»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Armenia Today-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր նկատմամբ ՀՀ մուտքի արգելք սահմանելուն, հայտնել է, որ այդ մասին իմացել է «վստահելի խողովակներից»:
«Պատճառների մասին պատկերացում չունեմ։ Հայուհուն Հայաստան չթողնելը նոր խոսք է հայ ժողովրդի պատմության մեջ», ասել է Սիմոնյանը։
Armenia Today-ի ՀՀ ԱԱԾ-ից փորձել էր ճշտել, թե ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի օդային կամ ցամաքային մուտքը Հայաստանի տարածք արդյոք արգելված է: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ում հայտարարել են, որ չեն կարող տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, քանի որ այն վերաբերում է Զատուլինի և Սիմոնյանի անձնական կյանքին:
Ավելի վաղ Զատուլինը հայտարարել էր, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները Հայաստանին ՌԴ-ից կտրելու նպատակ ունեն։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ ղեկավարությունը ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին ուղղված նամակում հայտարարել էր, որ իր մուտքը երկիր անցանկալի է, քանի որ նրա հայտարարությունները «վնաս են հասցնում հայ-ռուսական բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 26-ին, Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ իրեն նույնպես արգելել են մուտք գործել Հայաստան։