Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։
Նա հստակեցրել է, որ միջոցառումը տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախաշեմին:
«Նախատեսվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության և միջսեսիոն շրջանում կազմակերպության գործունեության վերաբերյալ մտքերի փոխանակում»,-նշել է նա:
Նեչաևը հայտնել է, որ համատեղ նիստի ձևաչափով նախատեսվում է նաևհավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացվող ամփոփիչ հռչակագրին: