«Հայաստան» դաշինքը հաստատում է առաջիկա օրերին ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու մտադրությունը: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Հայաստան դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Անկեղծ ասաց ես չեմ հասկանում զարմանքը, որ «Հայաստան» դաշինքն արտահերթ նիստ է հրավիրելու: Այո՛, արտահերթ նիստ ենք հրավիրելու: Այս պահին մանրամասներ հայտնելուց զերծ կմնամ, բայց բնականաբար, այն վերաբերելու է Հայաստանին, Արցախին, անվտանգային համակարգին»,- ասաց Խամոյանը:
Ըստ պատգամավորի՝ իրենց կողմից սպասվելիք և նախկինում հրավիրված բոլոր նիստերը վերաբերել են մեր երկրի համար առաջնային օրակարգային հարցերին:
Հարցին, թե երբ են հրավիրելու նիստը, Խամոյանը ձեռնպահ մնաց պատասխանել: