Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
«Այո, պլանավորված է, իհարկե», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտին-Փաշինյան հանդիպում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում։
Ինչպես պարզաբանել է Պեսկովը, հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 23-ին։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 22-23-ը: Նախատեսվում է ՌԴ, Բելառուսի նախագահների այցելությունը Հայաստան: