Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ փաստաթուղթը համաձայնեցված է, սակայն այն պետք է վերջնական տեսքի բերվի։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Այսօր հատկապես քննարկվել է երկու փաստաթուղթ։ Սա Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու մասին պետությունների ղեկավարների որոշման նախագիծն է։ Փաստաթուղթը, ընդհանուր առմամբ, համաձայնեցված է, արդեն սահմանված է այդ միջոցառումների մի շարք՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար ստեղծված բարդ իրավիճակում՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ»,- ասել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ փաստաթուղթը պետք է վերջնական տեսքի բերվի։ «Ուստի հանձնարարական է տրվել այս փաստաթուղթը վերջնական տեսքի բերել և ստորագրման ներկայացնել պետությունների ղեկավարներին»,- ասել է Զասը։