Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը։ Նրանք նշել են, որ նախօրեին ընդունված բանաձևը «ևս մեկ անգամ ցույց է տալիս Փարիզի անկարողությունը՝ հանդես գալ որպես անաչառ միջնորդ Բաքվի և Երևանի միջև բանակցություններում», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Այն փաստը, որ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը փաստացի պաշտպանել է այս բանաձևը լսումներում, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այս բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, որը վերջերս տարբեր հարթակներում բացահայտ հակաադրբեջանական նախաձեռնություններ է նախաձեռնել»,- ասվում է հայտարարությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձևը նպատակ ունի խաթարել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը։
«Մենք կտրականապես մերժում ենք այս բանաձևը, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ձեռնարկված այլ սադրիչ քայլերը, այդ թվում՝ Սենատի կողմից նախկինում ընդունված բանաձևը», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի ԱԺ-ն միաձայն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևը։
Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը բանաձև էր ընդունել, որով խստորեն դատապարտել էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ և պահանջել է անհապաղ և անվերապահ վերադարձնել Ադրբեջանի Զինված ուժերն իրենց սկզբնական դիրքեր։