• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Փետրուար 2023 20:47
  • 396.48
  • 433.59
  • 5.63
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Իշխանությունները և ընդդիմությունը տարակարծիք են Ադրբեջանի հայտարարության պատասխանն ընդունելու հարցում

Քաղաքականություն,
02 Դեկտեմբեր 2022 14:30
ShareShareShare
Наш Telegram

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության առաջարկով տեղի ունեցավ Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 8-ի հայտարարության պատասխան հայտարարություն ընդունելու նախագծի քննարկումը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր և նախագծի հիմնական զեկուցող Անդրանիկ Թևանյանը իր ելույթում նշեց հայտարարության անընունելի կետերը, որոնց պետք է համարժեք պատասխանել:

Պատգամավորի խոսքով՝ նոյեմբերի 8-ին ադրբեջանական խորհրդարանի ընդունած հայտարարության մեջ նենգափոխվել են ղարաբաղյան հակամարտության էությունը, ծագման պատճառները, սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին, ՀՀ-ի հետ այդ հայտարարության մեջ խոսվել է ուլտիմատումների և շանտաժի լեզվով, նրան ներկայացվել են անընդունելի և իրավական որևէ հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն, օգտագործվել ձևակերպում, ինչպիսին «Արևելյան Զանգեզուր»-ն է, խոսվել «Զանգեզուրի միջանցքի մասին: 

Բացի դա՝ խաղաղության համաձայնագրի հիմքում դրվել է գաղափարը, որ հակամարտությունը կարգավորված է, Ղարաբաղի հարցը փակված է, այն Ադրբեջանի մաս է, իսկ ղարաբաղցիների հետ կխոսեն իրեց ներքին օրենսդրության սահմաններում:

«Հայաստանի խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ պատասխան տալ Ադրբեջանի հայտարարությանը, որ ընդունվել է խորհրդարանում, որովհետև լռությունը կնշանակի լավագույն դեպքում վախ, վատագույն դեպքում՝ համաձայնություն»,- ասաց Թևանյանը:

«Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության հիմնական թեզերը

«Հայաստան» խմբակցության համոզմունքները զետեղվել են համապարփակ հայտարարության մեջ, որի արձանագրումները Թևանյանը ներկայացրեց ԱԺ-ին:

– Հստակ արձանագրում ենք, որ Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիայի, մյուս երկրների վարձկան-ահաբեկիչների միջոցով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակվել է իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված ԼՂՀ դեմ: Այդ հարձակումով խախտվել է ԵԱՀԿ միջնորդական առաքելություն ունեցող երեք համանախագահների առաջարկած ուժի չկիրառմանը վերաբերող սկզբունքը, Հելսինկյան սկզբունքը և ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիրը:

– Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո բազմիցս խախտել է իր իսկ ստանձնած պարտավորությունը և իր նպատակադրումները Հայաստանի ու Արցախի մասով ամրագրել է Հայաստանի համար անընդունելի Շուշիի հռչաակագրի մեջ: 

– Մենք կողմ ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը, բայց դա չպետք է իրականացվի ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով, շանտաժի և ուլտիմատումի ճնշման ներքո, ուժի կիրառմամբ:

– Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու կարևորագույն գործոններից ենք համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց սահմանափակումների: Արցախի Հանրապետությունն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրության, միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան:  ՀՀ-ն մեր երկրի օրենսդրության սահմաններում սատարելու է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, անվտանգության ապահովմանը և Արցախի միջազգային ճանաչմանը:

– Կոչ ենք անում միջազգային հանրությանը իրականացնել և ներդնել բոլոր ջանքերը հակամարտության վերջնական կարգավորման համար, մենք հասկանում ենք, որ կարգավորման ներկա փուլն այնքան էլ բարենպաաստ չէ և՛ միջազգային իրավիճակով պայմանավորվա և ներկա ստեղծված իրավիճակով, բայց մենք համարում ենք, որ Արցախի կարգավիճակի հարցն ի վերջո պետք է քննության առարկա դառնա, ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորված և այն պետք է տեղի ունենա ուժի չկիրառման և ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության վրա, որը չի ենթադրում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:

Ո՞ր սկզբունքներով համաձայնության չեն եկել իշխանություններն ու ընդդիմությունը

Հայտարարության երեք կետով գործող իշխանությունները համաձայնության չեն եկել ընդդիմադիրների հետ: Այս մասին իր խոսքում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ՔՊ-ն նախագծի 18 կետանոց առաջարկություններ է արել, որից 9-ը «Հայաստան» դաշինքն անվերապահորեն ընդունել է, 5 կետերը համարել է հիմնականում անընդունելի, սակայն պատրաստակամություն հայտնել քննարկել, իսկ 4-ը՝ որակել սկզբունքայնորեն անընդունելի: Ըստ Մինասյանի՝ սկզբունքային 3 դիրքորոշումների հարցով տարաձայնություններ կային.

1.Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային իրավունքի հստակ ամրագրումը:

2.Այդ իրավունքի իրացման տեսակի, ձևի և կարգավիճակի, Արցախի Հանրապետության բառակապակցության հստակ ամրագրումը:

3. Հայաստանի հանձնառությունը ոչ միայն միջազգային իրավունքով, միջազգային պարտավորություններով, այլ նաև ներպետական օրենսդրությամբ Անկախության հռչակագրի սահմանադրությամբ ամրագրված վերահաստատումը:

Ինչպես իր հերթին հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության առաջարկած տերմինաբանությունն ավելի շատ ռիսկեր է առաջացնում, քան նպաստում ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Իրենք, որպես ՀՀ իշխանություն, չեն կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր։

Արցախից հրաժարվելու մասին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ԱԺ-ում այսօր տեղի  է ունեցել հստակ փաստ:

«Ամեն ինչ այնքան հստակ ու պարզ է… Ասում ենք՝ եկեք արձանագրենք, որ Հայաստանը հանձնառու է Արցախի ինքնորոշման, պաշտպանության գործում, մարդիկ ասում են՝ չէ»,- ասաց Սաղաթելյանը: Էլ ի՞նչ նոր բան պետք է անեն կամ ասեն, որ հասկանանք, որ այս մարդիկ հրաժարվել են Արցախից, հավելեց նա:

Պատգամավորի խոսքով՝ անգամ, երբ իշխանություններն ասում են, որ միջազգային հանրության կողմից կա Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու հստակ պահանջ, նրանք վստահ նկատի ունեն Թուրքիային, քանի որ միջազգային հանրությունն այդպիսի հստակ պահանջներ չի դրել:

Նախագիծը մերժվեց

Հայաստանի ԱԺ-ն չընդունեց ընդդիմության նախագիծը՝ Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 8-ի հայտարարության պատասխան հայտարարություն ընդունելու մասին: Իշխանությանը և ընդդիմությանը չհաջողվեց համաձայնության գալ:

Tags: Անդրանիկ ԹևանյանՀայաստան դաշինքՀՀ խորհրդարան

Առնչվող Նորություններ

Սա դանակ է հայերի մեջքին. ֆրանսիացի  սենատորները՝ ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման մասին

Սա դանակ է հայերի մեջքին. ֆրանսիացի սենատորները՝ ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման մասին

05 Փետրուար 2023 12:14

Ֆրանսիայի Սենատի մի շարք պատգամավորներ դատապարտել են ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու մտադրությունը՝ այն անվանելով խայտառակություն, դանակ՝ հայերի...

Փորձագետը գնահատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Թուրքիայի ծրագրերի հետևանքները Հայաստանի համար

Փորձագետը գնահատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Թուրքիայի ծրագրերի հետևանքները Հայաստանի համար

04 Փետրուար 2023 15:29

Թուրքերին այն ամենն իրականացնելու համար, ինչ իրենց անհրաժեշտ է և մտածված է, պետք է ողջ Անդրկովկասը, հայտարարել է ռուս արևելագետ,...

Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի պատրվակ է ստեղծում. Փաշինյան

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումը. վարչապետ

04 Փետրուար 2023 13:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Դինեշ Գունավարդենային՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին...

Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան առանց անձնագրի և ԱՄԷ առանց վիզայի մուտքի կարգը

Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան առանց անձնագրի և ԱՄԷ առանց վիզայի մուտքի կարգը

04 Փետրուար 2023 10:46

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հանրապետության քաղաքացիների՝ նույնականացման քարտով Վրաստան և առանց մուտքի վիզայի ԱՄԷ մուտքի կարգի վերաբերյալ։ Հունվարի 12-ին...

Շոլցը պատմել է, թե ինչպես է քնում իր նախարարների հրաժարականներից հետո

Շոլցը պատմել է, թե ինչպես է քնում իր նախարարների հրաժարականներից հետո

03 Փետրուար 2023 18:23

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չնայած իր նախարարների բոլոր գործողություններին, ինքը բավականին լավ է քնում և չի ակնկալում,...

Չավուշօղլուն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շանս է տեսնում

Չավուշօղլուն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շանս է տեսնում

03 Փետրուար 2023 17:25

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո Կովկասում խաղաղության և կայունության հաստատման շանս է հայտնվել, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ...

Ավելին
  • Լուրեր
Հայկական SoloLearn ստարտափը երեխաների համար լավագույն կրթական հավելվածների թվում է

Հայկական SoloLearn ստարտափը երեխաների համար լավագույն կրթական հավելվածների թվում է

05 Փետրուար 2023 19:50
ԵՄ-ն Վրաստանին ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերսկսման պարագայում պատժամիջոցներ սահմանելու մասին է նախազգուշացրել

ԵՄ-ն Վրաստանին ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերսկսման պարագայում պատժամիջոցներ սահմանելու մասին է նախազգուշացրել

05 Փետրուար 2023 19:25
Խոշոր հրդեր Սեբաստիայի փողոցում. կա տուժած

Խոշոր հրդեր Սեբաստիայի փողոցում. կա տուժած

05 Փետրուար 2023 18:57
Իրանում համաներում է  հայտարարվել

Իրանում համաներում է հայտարարվել

05 Փետրուար 2023 18:33
Սննդաբանը թվարկել է պոպկորնի օգտակար հատկությունները

Սննդաբանը թվարկել է պոպկորնի օգտակար հատկությունները

05 Փետրուար 2023 17:58
Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին

Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին

05 Փետրուար 2023 17:28
Ծեծկռտուք Երևանում, մասնակիցներից մեկը նախկին պատգամավորի որդին է. Shamshyan.com

Ծեծկռտուք Երևանում, մասնակիցներից մեկը նախկին պատգամավորի որդին է. Shamshyan.com

05 Փետրուար 2023 17:05
Որդին անմահացավ 30 տարեկանում, նույն տարիքում հայրենիքին իր կյանքն էր նվիրել հայրը

Որդին անմահացավ 30 տարեկանում, նույն տարիքում հայրենիքին իր կյանքն էր նվիրել հայրը

05 Փետրուար 2023 16:41
Քանի՞ միլիարդ ռուբլու է հասել «Չեբուրաշկա» ֆիլմի հասույթը

Քանի՞ միլիարդ ռուբլու է հասել «Չեբուրաշկա» ֆիլմի հասույթը

05 Փետրուար 2023 16:02
«Անհանգստացնող ու վտանգավոր ձևակերպումներ հնչեցին». ի՞նչ սպասել Հաագայի դատարանից

«Անհանգստացնող ու վտանգավոր ձևակերպումներ հնչեցին». ի՞նչ սպասել Հաագայի դատարանից

05 Փետրուար 2023 15:30
Երեք եղբայրների նվիրական պատմությունը. կրտսերն անմահացել է 44-օրյա պատերազմում

Երեք եղբայրների նվիրական պատմությունը. կրտսերն անմահացել է 44-օրյա պատերազմում

05 Փետրուար 2023 15:00
Դեկտեմբերի 26-ի աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

Աստղագուշակ. ի՞նչ է սպասվում վաղը կենդանակերպի բոլոր նշաններին

05 Փետրուար 2023 14:35
Հայաստանը պետք է սեղմի Ալիևի և Էրդողանի մեկնած խաղաղության ձեռքը. Հուլուսի Աքար

Հայաստանը պետք է սեղմի Ալիևի և Էրդողանի մեկնած խաղաղության ձեռքը. Հուլուսի Աքար

05 Փետրուար 2023 14:06
ՀՀ պաշտպանությունը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանությունը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է. Սուրեն Պապիկյան

05 Փետրուար 2023 13:37
Թուրքական կողմը հայտնել է հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացելու նախապայմանը

Թուրքական կողմը հայտնել է հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացելու նախապայմանը

05 Փետրուար 2023 13:11
Փոխարժեքները Հայաստանում. դրամը շարունակում է արժևորվել

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում

05 Փետրուար 2023 12:40
Սա դանակ է հայերի մեջքին. ֆրանսիացի  սենատորները՝ ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման մասին

Սա դանակ է հայերի մեջքին. ֆրանսիացի սենատորները՝ ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման մասին

05 Փետրուար 2023 12:14
Թուրքիայում ավտոբուս է վթարվել. կան զոհեր

Թուրքիայում ավտոբուս է վթարվել. կան զոհեր

05 Փետրուար 2023 11:33
Լարսը փակ է բեռնատարների համար

Լարսը փակ է բեռնատարների համար

05 Փետրուար 2023 11:05
Սպասվում է ձյուն ու մառախուղ

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում և Արցախում

05 Փետրուար 2023 10:45
ԱՄՆ-ն խոցել է իր տարածքում հայտնված չինական հետախուզական օդապարիկը

ԱՄՆ-ն խոցել է իր տարածքում հայտնված չինական հետախուզական օդապարիկը

05 Փետրուար 2023 00:03
Գյումրու ավագանիի ՔՊ-ական անդամը մասնակցել է ռուս զբոսաշրջիկների կողոպուտին. ԶԼՄ

Գյումրու ավագանիի ՔՊ-ական անդամը մասնակցել է ռուս զբոսաշրջիկների կողոպուտին. ԶԼՄ

04 Փետրուար 2023 23:44
Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի չեմպիոնները

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի չեմպիոնները

04 Փետրուար 2023 23:26
Արցախում աջակցություն կտրամադրվի շրջափակման պատճառով աշխատանքից ազատված անձանց․ նախարար

Արցախում աջակցություն կտրամադրվի շրջափակման պատճառով աշխատանքից ազատված անձանց․ նախարար

04 Փետրուար 2023 22:25
Ադրբեջանը 2023 թվականին 19 տոկոսով կավելացնի գազի մատակարարումը դեպի Թուրքիա

Ադրբեջանը 2023 թվականին 19 տոկոսով կավելացնի գազի մատակարարումը դեպի Թուրքիա

04 Փետրուար 2023 21:55
Շերը շիկահեր է դարձել

Շերը շիկահեր է դարձել

04 Փետրուար 2023 21:32
Սարյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Սարյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

04 Փետրուար 2023 20:58
Հայկական SoloLearn ստարտափը երեխաների համար լավագույն կրթական հավելվածների թվում է
Գիտություն և տեխնիկա

Հայկական SoloLearn ստարտափը երեխաների համար լավագույն կրթական հավելվածների թվում է

05 Փետրուար 2023 19:50

SoloLearn հայկական ստարտափն ընդգրկվել է 12 տարեկանից բարձր երեխաների համար լավագույն կրթական հավելվածների թոփ-20-յակում։ Այս մասին հայտնում  է WeAreTeachers պլատֆորմը։...

Կարդալ
ԵՄ-ն Վրաստանին ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերսկսման պարագայում պատժամիջոցներ սահմանելու մասին է նախազգուշացրել
Տարածաշրջան

ԵՄ-ն Վրաստանին ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերսկսման պարագայում պատժամիջոցներ սահմանելու մասին է նախազգուշացրել

05 Փետրուար 2023 19:25

Եվրամիությունը նախազգուշացրել է Վրաստանի իշխանություններին այն մասին, որ երկիրը կարող է պատժամիջոցների տակ ընկնել, եթե վերսկսի ուղիղ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ