Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։
«Մենք շահագրգռված ենք անել հնարավոր ամեն ինչ՝ հեշտացնելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը և, ընդհանրապես, վստահության ամրապնդման միջոցների ամրապնդումը, այդ թվում՝ հասարակական կառույցների միջև շփումների զարգացման միջոցով»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, Մոսկվայում բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին և այս տարվա հոկտեմբերի վերջին՝ Սոչիում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։