Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև 2022 թվականի ավարտը։ Այս մասին Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին, որից հետո կայացել է բանակցությունների երկու փուլ: Տեղեկացնեմ նաև, որ ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն կա. ներկայացվել է հայկական կողմին»,- աել է նա։
Ըստ Բայրամովի՝ չնայած բանակցային գործընթացի դրական դինամիկային, առաջընթացը բավականին սահմանափակ է բոլոր ուղղություններով:
Բայրամովի խոսքով, Ադրբեջանը նպատակ ունի լուծել Հայաստանի հետ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ։ «Ադրբեջանական կողմը մաքսիմալ լարված է և միտված է այս հարցի շուտափույթ լուծմանը, երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին»,- ասել է ԱԳ նախարարը։