Հունաստանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել տեղաշարժի և տրանսպորտի ազատությունն ու անվտանգությունը։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգից։
Երկրի ԱԳՆ-ն կոչ է արել բացել Լաչինի միջանցքը ողջ երկայնքով երկու ուղղություններով՝ առանց որևէ նախապայմանի, համաձայն նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության։
«Տեղի բնակչությունը պետք է զերծ մնա դժվարություններից և խնդիրներից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կիպրոսի ԱԳՆ-ն, իր հերթին, կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել տրանսպորտային կապերն ու էներգակիրները՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վատթարացումից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: